Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում ենք եւ դրան մասնակցում են բոլորը՝ «խորհրդարանականները», «լրագրողները», հիմա էլ՝ կլինիկան։ Ես կոչ եմ անում Վրաստանին եւ աշխարհին թույլ չտալ այս հանցավոր կորպորացիային իրականացնել իր չար մտադրությունները։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Սաակաշվիլին արձագանքել է կլինիկայի բժիշկների մամուլի ասուլիսին եւ ասել, որ «Վիվամեդում» հրաժարվել են բուժել իր գլխավոր հիվանդությունները։
««Վիվամեդի» բժիշկների մամուլի ասուլիսին միակ ճշմարտությունն այն էր, որ իմ վիճակը ծանր է եւ սրընթաց վատթարանում է եւ որ կլինիկան ոչինչ չի կարող անել։ Մնացած ամեն ինչ սուտ էր։ Այս կլինիկայում հրաժարվել են բուժել իր գլխավոր հիվանդությունները։ Մասնավորապես, բուժել ծանր մետաղներով թունավորումը, անորեքսիան եւ կախեքսիան։ Ոչ ոք այնպես չի ուզում ապրել, ինչպես ես։ Ուզում եմ տեսնել Ուկրաինայի հաղթանակը, որն այնքան մոտ է եւ բոլոր պուտինիստների վերջը։
Ուզում եմ դիմել օլիգարխի շնիկին, ես Վրաստանից դուրս չեմ հանել ոչ թե 1 միլիոն, այլ ոչ մի տետրի չեմ վերցրել Վրաստանից, եթե ես որեւէ տեղում այդքան փող ունենայի, ես չէի վաճառի վերջին հողատարածքը փաստաբանների ծախսերի համար։
Ճշմարտությունը միայն այն է, որ այս ամենը տեղավորվում է Մարիա Զախարովայի հայտարարության համատեքստում։ Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում ենք, եւ դրան մասնակցում են բոլորը՝ «խորհրդարանականները», «լրագրողները», հիմա էլ՝ կլինիկան։ Ես կոչ եմ անում Վրաստանին եւ աշխարհին թույլ չտալ այս հանցավոր կորպորացիային իրականացնել իր չար մտադրությունները», -գրել է Սաակաշվիլին։