կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-17 19:12
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընտրելու ենք «Հայաստան» դաշինքի և թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ուժի միջև․ Արտակ Վարդանյան

Հունիսի 20-ին մենք՝ բոլորս, մեր ընտրությունը կատարելու ենք Հայաստանի ազգային ուժերը ներկայացնող՝ «Հայաստան» դաշինքի և թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ուժի միջև՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ Սևանի կոմիտեի անդամ Արտակ Վարդանյանը Սևանում՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ։

«Մի կողմում ունենք «Հայաստան» դաշինք, որի առաջնորդը հաղթել է Արցախյան պատերազմում, մյուս կողմում ունենք ուսապարկերի միություն, որի առաջին համարի օգնությամբ կորցրինք Արցախի 70 տոկոսը, ունեցանք 5000 զոհ, անհետ կորածներ, հազարավոր վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուն մնացածներ։ Մի կողմում «Հայաստան» դաշինքն է, որը Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնության խորհրդանիշն է, մյուս կողմում՝ ամբողջ Հայաստանը պառակտող, Թուրքիա և Ադրբեջան գովերգող, Ադրբեջանի նախագահ Ալիևին կիրթ ու կառուցողական անվանող ինչ-որ մեկը»,-ասաց Արտակ Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․