| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բեյրութի նավահանգստի տարածքում դեռեւս պայթյունավտանգ նյութեր են մնում, մաքսային ծառայությանը դրանք Լիբանանի մայրաքաղաքից հանելու հայտ է ուղարկվել, հինգշաբթի մամուլի ասուլիսում ասել է ծովային նավահանգստի տնօրեն Բասեմ Քեյսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մինչ այժմ նավահանգստում պայթյունավտանգ նյութեր են մնում: Մենք նամակ ենք ուղարկել իրավասու մարմիններին եւ պահանջել ենք մաքսային ծառայությունից դրանք դուրս բերել», - Քեյսիի խոսքերն է մեջբերում «Էլ Նաշրա» լիբանանյան ինտերնետային լրատվական պորտալը:
Բեյրութի նավահանգստի տնօրենը նաեւ հայտնել է, որ մտադիր է երկուշաբթի դատական հայց ներկայացնել նավահանգստից դեռ չհանված պայթուցիկ նյութերի չպարզված տերերի դեմ։
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում հզոր պայթյուն էր որոտացել: Ավերվել կամ վնասվել էին հարյուրավոր տներ եւ մեքենաներ, Լիբանանի մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիներ էին կոտրվել, որոշ շենքեր ամբողջությամբ փլուզվել էին: Իշխանությունների խոսքերով՝ պայթյունի պատճառը 2014-ին մաքսային ծառայության կողմից բռնագրավված եւ պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր: Զոհվել է 190 մարդ, ավելի քան 6000 մարդ վիրավորվել է: Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի է ճանաչվել, քաղաքում մինչեւ սեպտեմբերի 19-ը արտակարգ դրություն է մտցվել: