Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանի նախագահ Միշել Աուննը դիմել է աշխարհին` օգնություն խնդրելով մայրաքաղաքի գլխավոր նավահանգստի և այն թաղամասերի վերականգնման համար, որոնք ավերվել էին օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթյունի պատճառով. հայտնում է AP-ն:
Աունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վիրտուալ գագաթնաժողովի ընթացում կոչով է հանդես եկել` հայտարարելով համաշխարհային ղեկավարներին, որ Լիբանանի բազմաթիվ խնդիրներն աննախադեպ սպառնալիք են երկրի գոյության համար:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Բեյրութը փորձում է ոտքի կանգնել ավերակներից, և հենց բոլոր լիբանանցիների համերաշխությամբ ու ձեր աջակցությամբ այն կբուժի իր վերքերը և ոտքի կկանգնի, քանի որ պատմության ընթացքում բազմիցս ոտքի է կանգնել»:
Նախագահը հավելել է, որ երկրին անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը` տնտեսությունը և ավերված նավահանգիստը վերականգնելու համար:
Բացի այդ՝ Աունն առաջարկել է քաղաքի վնասված հատվածները բաժանել առանձին տարածքների, որպեսզի օգնել ցանկացող երկրները ստանձնեն դրանցից մեկի վերակառուցման պարտավորությունը:
Հիշեցնենք՝ Բեյրութի նավահանգստում հուժկու պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին. շուրջ 3000 տոննա ամոնիումի նիտրատ էր բռնկվել, որն ավելի քան վեց տարի պահվում էր նավահանգստի պահեստում: Պայթյունի հետևանքով մահացել էր մոտ 200 մարդ, իսկ 6500-ը՝ վիրավորվել, մոտ քառորդ միլիոն մարդ մնացել է անօթևան: