|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի. ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների առջև:
Նա հայտնել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Զեյհուն Բայրամովի հետ: «Մենք այնպիսի զգացում ունենք, որ երկու կողմն էլ շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները կկազմակերպեն տարածաշրջանում»,- ընդգծել Լավրովը: