Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի ԱԳՆ-ում արձագանքել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։
Գերատեսչությունից հիշեցրել են, որ Գրիգորյանը հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում կա դրույթ «Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության քննարկման նպատակով միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին»։
Այս առնչությամբ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն նշել է, որ «հայկական կողմի նման շահարկումները, որոնք խոչընդոտներ են ստեղծում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համար, ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանը. շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»։
«Հայաստանի նախաձեռնությունը՝ ստեղծելու Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմ, և խաղաղության պայմանագրում այդ մասին դրույթ ներառելու ջանքերը, լիովին անհիմն են, իսկ նման փորձերն անիմաստ են»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։