կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-28 14:20
Առանց Կատեգորիա

Իրականում ինչու «ժերտվա» տվեցին Արսեն Թորոսյանին․ «Իրավունք»

Իրականում ինչու «ժերտվա» տվեցին Արսեն Թորոսյանին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․

Դեռեւս օգոստոսի 12-ին Ազգային ժողովում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ հայտարարեց, որ «աշխատանքներ են տարվում Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ»: Իսկ Ռուսաստանը հայտարարում է, որ կվերսկսի ԱՊՀ երկրների մեծամասնության հետ ավիահաղորդակցությունը սեպտեմբերի 1-ից: Թե ինչ բովանդակություն էին կրում ՌԴ-ի հետ տարվող աշխատանքները, եւ ինչ նախապայմաններով կվերսկսվի չվերթները, կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներն ուշագրավ մանրամասներ հայտնեցին: Պարզվում է` ռուսական կողմից հստակ ակնարկել են, որ սահմանները երկկողմանի կարող են բացվել միայն այն դեպքում, երբ Հայաստանը պատրաստակամություն հայտնի կիրառել ռուսական պատվաստանյութն ընդդեմ Covid 19-ի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դարձավ աշխարհի առաջին երկիրը, որը հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ Ինչպես նշել էր ՌԴ նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ. «Այն բավական ամուր հակամարմնային եւ բջջային իմունիտետ է ձեւավորում։ Բոլոր անհրաժեշտ փորձարկումները այդ պատվաստանյութն արդեն անցել է։ Ես դա բավական լավ գիտեմ, քանի որ իմ դուստրերից մեկը եւս մասնակցել է փորձարկումներին ու պատվաստվել է։ Առաջին ներարկումից հետո` նրա ջերմությունը 38 աստիճան էր, հաջորդ օրը` 37։ Եվս մեկ օր անց ջերմությունը լիովին իջել էր, նա իրեն լավ էր զգում, իսկ հակամարմինների մակարդակը բարձր էր»:

Ինչեւէ, վերադառանալով սահմանները բացելու հետ կապված հայ-ռուսական բանակցություններին` հավելենք, որ կառավարության պատերի ներսում շշուկներ են շրջանառվում, թե սա ուղիղ կապ ունի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առեղծվածային արձակուրդի եւ տեսադաշտից չքվելու հետ: Խնդիրն այն է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հլու-հնազանդ Արսեն Թորոսյանը կտրականապես դեմ է ռուսական պատվաստանյութի կիրառմանը, քանի որ ունի ստանձնած պարտավորություններ եւ խոստացված ծրագրեր ԱՀԿ-ի հետ: Մինչդեռ Տ. Ավինյանն ու վարչապետ Ն. Փաշինյանը ստիպված են եղել ընդունել ՌԴ-ի նախապայմանները: Ուստի` ոչինչ չէր մնում անել, քան «ժերտվա» տալ հենց Արսեն Թորոսյանին: