|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից 2015 թվականից հետախուզվող քաղաքացուն։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցից, ինքնությունը պարզելու նպատակով, բաժին է հրավիրվել 31-ամյա Գևորգ Բ.-ն։ Այս մասին տեղեկանում են ոստիկանության պաշտոնական կայքէջից։
«Բաժնում պարզվել է, որ նա 2015 թ. հունվարի 1-ից ՌԴ Ռոստովի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում