|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 13.30-ին, Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի սպասասրահում հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Աշոտ Ղ.-ն:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ նա 2017 թ. սեպտեմբերի 18-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: