|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 20.00-ին, Եկատերինբուրգ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Վաժա Վ.-ն, որը 1997 թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր Վրաստանի ՆԳՆ Ռուսթավի քաղաքի իրավապահների կողմից՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 133-րդ հոդվածի եւ 150-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքներով. Yerkir.am-ին հայտնում են ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Վաժա Վ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: