Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր կայքում մեկնաբանել է Ստամբուլի Քարիյե թանգարանի կարգավիճակի փոփոխությունը, որը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ այժմ դարձել է մզկիթ:
Ըստ ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Մոսկվան ակնկալում է, որ Թուրքիայի իշխանությունները կապահովեն, որ Քարիյեի նկատմամբ վերաբերվեն որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր:
Զախարովան շեշտել է, որ Մոսկվան ակնկալում է, որ «այս յուրահատուկ հուշարձանի հետ կապված ցանկացած գործողություն չի խոչընդոտի բոլորի ազատ մուտքին»: Թուրքական իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ «ամբողջովին պահպանելու ինչպես օբյեկտը, այնպես էլ ներքին հարդարանքի շատ արժեքավոր խճանկարներ և որմնանկարներ»:
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հրամանով Քարիյե թանգարանը փոխանցեց Թուրքիայի կրոնական հարցերով գրասենյակին՝ դարձնելով այն մզկիթ։
6-րդ դարում կառուցված բյուզանդական եկեղեցին 1511 թ. Բայազիդ սուլթանի սադրազամ Աթիք Ալի Փաշայի կողմից վերածվել է մզկիթի՝ «Աթիք Ալի Փաշա մզկիթ» կամ «Քարիյե մզկիթ» անունով։
Ինչպես Սբ. Սոֆիան, այնպես էլ այս եկեղեցին թուրքական հանրապետության հռչակումից հետո Աթաթուրքի աշխարհիկ հայեցակարգի ֆոնին դադարում են ծառայել որպես մզկիթ։ 1945 թ. մզկիթը դառնում է թանգարան։