Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայկ Մարությանը պիտակավորել է լրագրողների մասնագիտական աշխատանքը։ Այս մասին ասվում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 18-ին, անդրադառնալով մամուլում շրջանառվող իր հավանական հրաժարականի մասին լուրին, պիտակավորել է լրագրողների մասնագիտական աշխատանքը և լրատվականները բաժանել «նախկինների ու ներկաների»։
Սա անընդունելի մոտեցում է։ Քաղաքապետը կարող է անհամաձայնություն ունենալ լրատվականի այս կամ այն հրապարակման հետ, հերքել հրապարակված լուրը, բայց պիտակավորել և քաղաքապետին ոչ վայել կեցվածքով հանդես գալ լրատվականների հետ դիսկուրսում անթույլատրելի է։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է քաղաքապետին չթիրախավորել ազատ խոսքը, հարգալից խոսել լրագրողների մասնագիտական աշխատանքի մասին և հայտնել իր անհամաձայնությունը պետպաշտոնյային վայել՝ հաշվի առնելով էթիկայի կանոնները»,- ասված է գրառման մեջ։