կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-19 12:33
Քաղաքական

ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ասուլիսը սկսեց շնորհակալական խոսքերով

«Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին և Գևորգ Վարդանյանին. այսօր նրանց ծննդյան օրն է: Փառք նրանց և մեր երախտագիտությունը նրանց ծնողներին, հարազատներին, մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր հիշում և այսօր էլ իրենց հարգանքի տուրքն են մատուցում»,- այսպես սկսեց ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին ասուլիսը, ապա առաջարկեց հարգանքի տուրք մատուցել ապրիլյան պատերազմի բոլոր մասնակիցներին՝ ողջերին և նահատակվածներին:

Ս․ Սարգսյանը նաեւ անդրադարձավ համավարակին. «Անշուշտ, համավարակի դեմ պայքարին իրենց ամենամեծ մասնակցությունն ունեն մեր բժիշկները. վստահ եմ որ մեր հանրությունն, անձամբ ես շատ  շնորհակալ եմ մեր բժիշկներին, բայց ուզում եմ ասել, որ նրանք վտանգելով իրենց կյանքը՝ ամեն օր իրոք կյանքեր են փրկում: Եվ սա արժանի է մեծ շնորհակալության»,- ապա դիմելով լրագրողներին շարունակեց․ «Սրանով հանդերձ՝ դուք ևս գրեթե ամեն օր հանդիպում եք տասնյակ մարդկանց, հարցազրույցներ և ռեպորտաժներ եք կազմակերպում՝ շատ մոտ լինելով այդ վտանգին: Մեկ անգամ ևս շնորհակալ եմ: Ուզում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել այսօրվա ասուլիսին ձեր մասնակցության համար, այդ թեման ինձ համար չափազանց կարևոր է, և ես ակնկալիք ունեմ, որ ձեզ հետ միասին այսօր կպատասխանենք բոլոր այն հարցերին, որ հնչել են ապրիլյան պատերազմի հետ կապված, և մեր հանրությանը կհասցնենք ապրիլյան քառօրյայի մասին ողջ իրականությունը՝ զերծ որևէ շահարկումներից և կեղծիքներից: Ինչպես և խոստացել էի ապրիլի 16-ին, այսօր ես պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի, որքան անհրաժեշտ է՝ պատրաստ եմ ձեզ հետ միասին աշխատել»:

Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ․