|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Չինական դեղագործական «Սինոֆարմ» ձեռնարկության կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութը շուկայում կհայտնվի 2020 թվականի դեկտեմբերին՝ մոտ 150 դոլար գնով: Այս մասին հաղորդում է «Սինա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ղեկավար անձանցից Լյու Ցզինչժենի հայտարարությանը:
Ըստ նրա՝ պատվաստանյութերի գրանցումը հնարավոր կլինի սկսել միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո:
Նա նշել է, որ Պեկինի կենսաբանների գիտահետազոտական ինստիտուտը տարեկան կարտադրի մինչև 120 միլիոն պատվաստանյութեր, որոնցից Ուհան կենսաբանների ինստիտուտը կվերցնի ևս 100 միլիոն:
Ցզինչժենը նշել է, որ պատվաստանյութի մեկ ներարկմամբ հակամարմիններ են արտադրվում հիվանդների 97%-ում, հաջորդին`գրեթե 100%: