Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրի բնակիչների շրջանում հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) հետևանքներից Իսրայելի տնտեսության կորուստներն առաջիկա հինգ տարում կկազմեն մոտ 197 միլիարդ շեքել (53,2 միլիարդ դոլար): Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։
Հետազոտությունն իրականացրել են SFI Group և MAPS Israel սոցիալական կազմակերպությունները, որոնք բուժման նորարարական մեթոդներ են մշակում: Նրանց գնահատմամբ, յուրաքանչյուր հիվանդի համար PTSD-ի բուժման արժեքը կկազմի մոտ 1,86 միլիոն շեքել (485 հազար դոլար): Այս գումարը կարող է մեծանալ մեկ քառորդով՝ կախված ախտորոշման հաստատման աստիճանից և անձի տարբեր նպաստների իրավունքի ճանաչումից։
Ենթադրյալ տնտեսական կորուստները ներառում են բուժման, ինչպես նաև հիվանդների աշխատունակության նվազման հետ կապված ծախսերը:
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, որը նաև հայտնի է որպես «աֆղանական» և «վիետնամական համախտանիշ», հատուկ հոգեկան խանգարումների համալիր է, որն առաջանում է կյանքի ծայրահեղ ծանր իրադարձություններից հետո, ներառյալ մարտական գործողությունները: Նման հիվանդները դառնում են չափից դուրս ագրեսիվ կամ խուճապահար, եթե հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որոնք շատ նման են անցյալում իրենց վերապրածին կամ նմանատիպ հիշողություններ են առաջացնում նրանց մոտ: