կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 20:45
Հասարակություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է օրերս Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ: Այս մասին Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Պատվիրակության անդամները՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ նախագահին են ներկայացրել այցի արդյունքները, Բեյրութում այս պահին տիրող իրավիճակը, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մանրամասներ են ներկայացրել համայնքային հանդիպումներից:

Մասնակիցները կարեւորել են Հայաստանի խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունն առաջիկայում իրականացվելիք ծրագրերում: