կարևոր
3598 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-18 17:26
Քաղաքական

Արարատ Միրզոյանը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Միրզոյանն այս մասին ասաց ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ:

«Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով: Որևէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է տեղի ունենալ: Ես երբեք դեմ չեմ եղել այդպիսի հանդիպմանը»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ, սակայն, այդ  հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ:

«Ես կրկնում եմ՝ պատրաստ եմ այդպիսի հանդիպման, հուսով եմ՝ այդպիսի հանդիպումն ի վերջո շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա»,-եզրափակեց Միրզոյանը: