|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2019 թվականի հուլիսի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի արդարադատության ոլորտի բարեփոխումներին նվիրված Տեխնիկական շրջանակային առաքելության ներկայացուցիչներին․ ՄԱԶԾ քաղաքականության ձևավորման, քաղաքական երկխոսության և սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուքին, ՄԱԶԾ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության մասնագետ Այնուրա Բեկկոենովային, Իրավունքի գերակայության Բինգհամ կենտրոնի ներկայացուցիչ Յան Վան Զիլ Սմիթին, հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության փորձագետ Կոնստանտին Պալիկարսկուն, ՄԱԶԾ Հակակոռուպցիոն ծրագրի մասնագետ Աիդա Արությունովային և ՄԱԶԾ Արդարադատության ոլորտի ծրագրի ղեկավար Մարինե Մալխասյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին: Հրայր Թովմասյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դերը դատական իշխանության համակարգում, գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանին վերապահված հիմնական գործառույթները և դրանց կիրառական պրակտիկան։ Սահմանադրական դատարանի նախագահը պատասխանել է հյուրերի հուզող հարցերին՝ կապված դատական համակարգում քննարկվող փոփոխություններին և այլն հարցերին։