կարևոր
4579 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-31 18:49
Հասարակություն

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հանդիպում է ՔՊ խմբակցության անդամների հետ

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հանդիպում է ՔՊ խմբակցության անդամների հետ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ժամանեց խորհրդարան՝ հանդիպելու իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Նախարարը հրաժարվել է հարցերի պատասխանել։ Միրզոյանը և իշխանական խմբակցության հանդիպումը նախապես ծրագրված էր: Ավելի վաղ իշխանական պատգամավորներից մեկն «Ազատությանը« հայտնել էր՝ «հայտարարված օրակարգ չկա»։

Հիշեցնենք, որբ այսօր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները ԱԳՆ-ի մոտ էին՝ պահանջելով հանդիպում Միրզոյանի հետ, որ վերջինս պատասխանի մի շարք հարցերի։

Սակայն Միրզոյանն այդպես էլ հանդիպման չեկավ: 

29 անձ բերման է ենթարկվել։ Ավելին՝ մի շարք անձինք նաեւ վնասվաթքներ են ստացել ոստիկանական բռնությունների հետեւանքով։

Ոստիկանները հայտնել են, որ երեք ոստիկան եւս վնասվածք է ստացել:

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրեն ևս ոտքով հարվածներ են հասցրել բերետավորները, բերման են ենթարկել սարկավագների, ծեծել լրագրողի: