|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ժողովրդին` Կերալա նահանգում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Փաշինյանը ցավակցական գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Խորապես վշտացած ենք Կերալա նահանգում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական և սգացող ժողովրդին: Արագ ապաքինում վիրավորներին»,- գրել է Փաշինյանը:
Օգոստոսի 8-ին Air India Express-ի ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի դանավակայանում վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է 30 մարդ վիրավորվել: Boeing 737 օդանավում գտնվել է 191 մարդ՝ 184 ուղևոր (որից տասը երեխա) և անձնակազմի անդամները: