կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 17:03
Հասարակություն

ՀՀ-ի դեսպանությունը և մասնավորապես՝ Շվեդիայում հյուպատոսը ամենօրյա ռեժիմով կապի մեջ եննրա հետ. ԱԳՆ խոսնակը՝ Ֆինլանդիայում կալանավորված ՀՀ քաղաքացու մասին

ՀՀ-ի դեսպանությունը և մասնավորապես՝ Շվեդիայում հյուպատոսը ամենօրյա ռեժիմով կապի մեջ եննրա հետ. ԱԳՆ խոսնակը՝ Ֆինլանդիայում կալանավորված ՀՀ քաղաքացու մասին

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագու Երվանդ Իսմայիլյանը արդեն 20 օր Ֆինլանդիայի բանտերից մեկում է. Yerkir.am-ը այս մասին տեղեկանում է նրա ընկերոջ՝ Արշակ Պապոյանի ֆեյսբուքյան  էջից:

Նա, մասնավորապես նշել է.  «Ինքը Երոնա, հավաքականի ամենահավատարիմ երկրպագուներից մեկը: Գնացինք Ֆինլանդիա իրար հետ վերադարձանք առանց նրա: Ֆինլանդիայի բանտերից մեկումա արդեն 20 օրա: Տրամադրել իրավաբն էնտեղ, որը անգլերեն չի տիրապետում և չի կարողանում լիարժեք պաշտպանել մեր ընգերոջ շահերը: Հուսանք լրատվականների ազդեցությունը մեծ կլինի և համապատասխան մարմինները իրեն շուտ կվերադարձնեն Հայաստան»: 

Հիշեցնենք, որ Երվանդ Իսմայիլյանը Ֆինլանդիա էր մեկնել հոկտեմբերի 15-ին  Տուրկու քաղաքում կայացած Եվրո 2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան (0:3) հանդիպման ներկա գտնվելու համար, որի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել: Դրանից հետո ՀՀ հավաքականի պաշտոնական ֆան ակումբի՝ ՖԱՖ-ի անդամը կալանավորվել էր ու մինչև հիմա այնտեղ է գտնվում:

Դեպքի առնչությամբ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, միջադեպի առաջին օրվանից ՀՀ-ի դեսպանությունը և մասնավորապես՝ Շվեդիայում հյուպատոս Լիանա Գրիգորյանը ամենօրյա ռեժիմով կապի մեջ են եղել և՛  քաղաքացու, և՛ նրա փաստաբանի, և՛ Ֆինլանդիայի իշխանության պատկան մարմինների ներկայացուցիչների հետ: