|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ԱԳՆ-ն ներառել է հարց, որով, 2016թ. փետրվարին ՀՀ ԱԳ փոխնախարարի հաստիքի ավելացմամբ պայմանավորված, ԱԳՆ աշխատակազմի կապի միջոցների տեսակների քանակի և կապի ծառայությունների տարեկան նորմաների մասին որոշման մեջ փոփոխություն պետք է կատարվի` ևս մեկ բջջային հեռախոս ավելացնելու նպատակով:
Նախագծի ընդունմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 49-Ա որոշմամբ հաստատված ՀՀ ԱԳՆ աշխատակազմի բջջային հեռախոսների քանակը նախարարի տեղակալի հաստիքի ավելացմամբ պայմանավորված կլրացվի ևս մեկով: