Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մայիսի 2-ի բողոքի ակցիաների ժամանակ բազմաթիվ ոստիկաններ տարբերանշաններ չեն ունեցել, մասնակիցների բերման ենթարկելու գործողություններին մասնակցել են դիմակներով դեմքերն ամբողջությամբ ծածկած, տարբերանշան չունեցող ոստիկանական համազգեստ կրող անձինք, սա միջազգային, եվրոպական բոլոր նորմերի խախտում է: Ավելին ասեմ , մայիս 4-ին ԱԺ շենքի ներքին տարածքի երկայնքով տեղադրված էին լուսաձայնային նռնակներ և ներկա էին ինքնաձիգներով զինված ԱԱԾ աշխատակիցներ, դիպուկահարներ»,-այս մասին, ասուլիսի ժամանակ, ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ներկայացնելով ցույցերի ընթացքում դիտորդական խմբի արձանագրած խախտումները։
Իրավապաշտպանն ընդգծեց, որ խաղաղ հավաքների ժամանակ ամենակարևորը ոստիկանության ու իրավապահ մարմինների ուժերի համաչափ տեղադրումն է, մինչդեռ Հայաստանում ոչ միայն այդ համաչափությունը չկա, այլև, կարծես ,խաղաղ հավաքների մասնակիցներին ցանկանում են ահաբեկել դիպուկահարներով։
Զեկույցի հեղինակները նշում են, որ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործողությունները ոստիկանների կողմից հաճախ ուղեկցվում է անհամաչափ ուժի կիրառմամբ ու բռնություններով։
«Ես նույնիսկ կասեի, ոչ միայն անհամաչափ, այլև՝ անհիմն ուժի կիրառմամբ։ Օրինակ, մայիսի 2-ին Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում ոստիկանը բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցնում ցուցարարի գլխին՝ կրելով կոշտ ձեռնոցներ։ Այդպիսի դեպքեր նկատվել են նաև Իտալիա-Խորենացի փողոցների խաչմերուկում անցկացված բողոքի գործողությունների ընթացքում։ Հրապարակվել են արժանահավատ տեղեկություններ դրանց հետևանքով ակցիայի մասնակիցների ֆիզիկապես տուժելու վերաբերյալ, բոլորը հղումներով են »,-ասաց Ավետիք Իշխանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։