կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 13:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԴԽ-ն Փաշինյանի ձեռքին դարձել է բութ գործիք՝ ՀՀ-ում բռնություններ իրականացնելու համար․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանում համատարած ապօրինություններ ու բռնաճնշումներ են տեղի ունենում՝ ամեն օր ազատությունից զրկվում են աձինք իրենց քաղաքական հայացքներ համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԲԴԽ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։

«Այդ բոլոր հրահանգները իջնում են այս շենքից և Գլխավոր դատախազությունից, ովքեր Նիկոլ Փաշինյանի ձեռքին դարձել են բութ գործիք՝ Հայաստանում բռնություններ իրականացնելու և մեկ մարդու բռնապեություն հաստատելու համար։ Հավաքվել ենք՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, դիմադրելու այս ապօրինությունների շղթային, պահանջելու ազատ արձակել քաղբանտարկյալներին, ովքեր կալանավորված են բացառապես իրեն քաղաքական գործունեության համար։ Այսօր Հայաստանում կալանավորում են այն մարդկանց, ովքեր փորձում են պայքարել Հայաստանի թրքացման, Արցախի հայաթափման դեմ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ իրենք մտադիր են կանխել այս ամենը և չարիքի կառավարությանն «ուղարկել գրողի ծոցը», որովհետև յուրաքանչյուր օր թուլացնում են մեր ժողովրդի դիմադրողականությունը, տանում նոր պարտությունների և զիջումների։

Մանրամասն՝ տեսանյութում․