կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 23:46
Սպորտ

Անդրեասյա՛ն, հեռացի՛ր

Անդրեասյա՛ն, հեռացի՛ր

Երևանի «Արարատի» ֆանատները երեկ պաշտոնապես հայտարարեցին, որ պահանջում են ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանի հրաժարականը։ Նրանց իրենց աջակցությունն են հայտնել նաև «Բանանցի» երկրպագուները։ 
Այս մասին նշվում է ֆան-ակումբի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Արկադի Անդրեասյանը հայտնվել է երկու սկանդալային պատմությունների էպիկենտրոնում։ Նախ` պարզվել էր, որ նա չափազանց վատ պայմաններ էր ստեղծել բելառուս դարպասապահ Պետուխովի համար, ապա «Հրազդան» մարզադաշտում «Արարատի» փոխնախագահն իրեն ուղեկցող անձանց հետ ծեծի էր ենթարկել ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին։

Ոչ պրոֆեսիոնալ պահվածքի համար էլ Անդրեասյանը հայտնվել է նման տհաճ իրադրության առջև: