կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-03 17:00
Աշխարհ

Արտերկրից Ռուսաստան թռիչքների արգելքը երկարաձգվեց մինչև օգոստոսի 1-ը

Արտերկրից Ռուսաստան թռիչքների արգելքը երկարաձգվեց մինչև օգոստոսի 1-ը

Արտերկրից Ռուսաստան թռիչքների արգելքը երկարացվել է մինչև օգոստոսի 1-ը: Համապատասխան որոշումը կայացրել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը. հայտնում է Vesti.ru-ն։ 

«Մինչև տեղական ժամանակով 2020 թվականի հուլիսի 31-ի 23:59,  կա ժամանակավոր սահմանափակում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար», - հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով գործակալության հեռագրի տվյալները։

Հիշեցնենք՝ նախկինում օտարերկրացիների մուտքը արգելելու մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի Կառավարության կողմից. այս դեպքում արգելքը գործում էր մարտի 18-ից մայիսի 1-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտարարել էր, որ հուլիսին միջազգային ավիափոխադրումների վերականգնման հույսը «դեռ կենդանի էր»:

Ավելի ուշ, ըստ նոր հայտարարության, միջազգային տրաֆիկի բացման հարցը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից, հետևաբար վաղ կլիներ կլինի նշել միջազգային թռիչքների վերսկսման ժամկետները։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը մարտի 27-ին ամբողջովին դադարեցրեց կանոնավոր և չարտերային չվերթները այլ երկրների հետ: Այս որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Բացառություն է կիրառվել միայն արտահանման, հումանիտար, բեռների և փոստի թռիչքների համար: