|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ Տեխաս նահանգում հեղուկացված բնական գազի արտադրական ձեռնարկությունում պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհը. գրում է ABC News-ը։
Նշվում է՝ պայթյունը տեղի է ունեցել Մոնտ-Բելվիե քաղաքում գտնվող բնական գազի պահեստում։ Գործարանը պատկանում է Lone Star ընկերությանը։
Այս պահին դրությամբ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան, այնուամենայնիվ մեկ բան պարզ է՝ հասարակության համար սպառնալիք չկա։
Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։