Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիան շաբաթ օրը հեղուկ բնական գազի իր երկրորդ տերմինալն է բացել՝ փորձելով անցյալում թողնել էներգիայի ռուսական աղբյուրներից կախվածությունը, հաղորդում է AP-ն:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մասնակցել է Բալթիկ ծովի ափին գտնվող Լյուբմինում միջոցառմանը, որը տեղի է ունեցել Հյուսիսային ծովում գտնվող Վիլհելմսհավենում ՀԲԳ առաջին տերմինալի բացումից մեկ ամիս էլ չանցած: Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին կգործարկվեն եւս մի քանի տերմինալներ, այդ թվում՝ մեկը Լյուբմինում:
Տերմինալներն էներգետիկ ճգնաժամը կանխելուն ուղղված ջանքերի մի մասն են, որոնք ներառում են նաեւ նավթով եւ ածխով աշխատող հին էլեկտրակայանների ժամանակավոր վերաբացումը եւ Գերմանիայի վերջին երեք ատոմակայանների շահագործման երկարաձգումը մինչեւ ապրիլի կեսերը, որոնք պետք է անջատվեին 2022 թվականի վերջին։
Ուկրաինայում հակամարտությունը սկսվելուց օրեր անց՝ փետրվարին, Շոլցը հայտարարել էր, որ իր կառավարությունը որոշել է արագ կառուցել առաջին ՀԲԳ տերմինալները։
Գերմանիան նաեւ աշխատանքներ է տարել ձմռանն ընդառաջ գազի պահեստարանները լցնելու ուղղությամբ: Անցյալ շաբաթ Գերմանիայի ցանցային կարգավորողը հայտարարել էր, որ այս ձմռանը գազի պակասը «ավելի քիչ հավանական է դառնում»:
Ռուսաստանը նախկինում մատակարարել է Գերմանիայի բնական գազի կեսից ավելին, սակայն օգոստոսի վերջից գազի մատակարարումը դադարեցվել է։