Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը եւ Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի մեկից հավանաբար կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ եւս 3 բժշկական կենտրոն Երեւանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կդադարեն միայն կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժմամբ զբաղվել եւ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։
Նախարարի խոսքով՝ բուժման մեջ գտնվող պացիենտների թիվն այժմ նվազում է, եւ հիվանդանոցներում կան բազմաթիվ ազատ մահճակալներ՝ թե «սովորական», թե վերակենդանացման բաժանմունքներում։
Այս պատճառով պլանավորվում է աստիճանաբար գնալ դեպի մահճակալային ֆոնդի հետծավածման, սակայն պատրաստ լինելով 1-2 օրվա այն նորից նույն ծավալով աշխատացնելու, եթե իրավիճակը կրկին փոխվի։ Նախարարի խոսքով, եթե դեպքերի թվերը նորից սկսեն աճել եւ հավելյալ մահճակալների կարիք լինի, 2700-2800-անոց մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու 1-2 օրվա մեջ ծավալվելու։