կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-21 23:34
Արցախ

Թալիշցիները կվերադառնան ծննդավայր և կսկսեն իրենց բնականոն կյանքը

Թալիշցիները կվերադառնան ծննդավայր և կսկսեն իրենց բնականոն կյանքը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում 2018 թվականից սկսվել են 8 նոր տների կառուցման աշխատանքները:Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Արցախպրես»-ի թղթակցի՝ Թալիշի վերաբերյալ հարցին, ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ այդ 8 տների կառուցման աշխատանքները կավարտվեն ամռանը:Նախարարը տեղեկացրել է, որ 2018 թվականին «Հայաստան» հիմնադրամի միջոցներով Թալիշում 4 բնակելի տուն է վերանորոգվել:«Թալիշում անվտանգ և հարմարավետ ապրելու համար կան բոլոր պայմանները: Համայնքն ունի գույքով ապահովված նորակառույց դպրոց և մանկապարտեզ, որոնց համար կառուցվել են ապաստարաններ և խաղահրապարակներ: Թալիշում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան համայնքային կենտրոն, բուժկետ, հանդիսությունների սրահ, կենցաղային տուն: Բարեկարգված է կենտրոնական ճանապարհը, բնակելի տները կապիտալ վերանորոգված են և անհրաժեշտ գույքով կահավորված: Ներկայումս Թալիշն ունի 2 նորակառույց և 40 վերանորոգված տներ: Բնակելի տների ավարտից հետո Ալաշանում բնակվող թալիշցիները կվերադառնան ծննդավայր և կսկսեն իրենց բնականոն կյանքը»,-մանրամասնել է նախարարը: