կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 12:45
Հասարակություն

Ընթանում են Տաթեւ-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ընթանում են Տաթեւ-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-46, Մ2-Տաթեւ-Աղվանի-Մ2 ճանապարհահատվածը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Վահագն եւ Սամվել» ՍՊԸ-ն, իրականացնելու է հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի մաքրում եւ վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում եւ նշագում։ 12.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է մոտ 1 մլրդ 170 մլն դրամ։

Նշենք‚ որ 2019թ. հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչեւ Տաթեւ 6 կմ ճանապարհահատվածը։ 2021թ.-ին նախատեսված է Տաթեւ-Աղվանի ճանապարհի շարունակության՝ 17.5 կմ հատվածի հիմնանորոգում‚ իսկ 2022թ. կհիմնանորոգվի դեպի Կապան եւս 10 կմ ճանապարհահատված։ Այդպիսով կունենանք Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային՝ 40 կմ բարեկարգ‚ ասֆալտապատ ճանապարհ։

Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջության եւ տնտեսական ներուժի զարգացմանը։