|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լիբանանում վարակի մեծ տարածումից խուսափելու համար երկրի առողջապահության նախարարությունը քաղաքական իշխանությանն առաջարկել է երկու շաբաթով ամբողջությամբ փակել երկիրը. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Մենք առաջարկեցինք երկիրը փակել երկու շաբաթով, բացառությամբ օդանավակայանի», -այս մասին հայտնել է երկրի ռողջապահության նախարար Համեդ Հասանիը:
Նախարարը հայտարարել է, որ այժմ ժամանակը չէ հանձնվել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ հենց հիմա պետք է խստացնել սահմանփակումները։
Բուժհաստատություններին արդեն արգելվել է ընդունել հիվանդների խնամողներին ու հարազատներին։ Սակայն բուժհաստատությունների մի մասն էլ հրաժարվել է ընդունել կորոնավիրուսով վարակվածներին։