|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանյան իշխանությունն Արցախի հարցը փակելու և իր հանձնողական քաղաքականությունն արդարացնելու համար, ինչպես և կանխատեսելի էր, կոնֆլիկտը սահուն տեղափոխում է արցախցիների դաշտ` իրեն հատուկ ներքին հրահրումների գործընթաց զարգացնելու համար:
Շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց ներքին զայրույթը, պատերազմի ու բռնի տեղահանման շոկը չհաղթահարած փաշինյանական թակարդն են ընկնում, որտեղ իրենց համար կարևոր է սոցիալական արդարությունը կամ օրվա կենցաղային խնդիրները, իսկ Նիկոլի համար` արցախցիների միջև ներքին պառակտումներն ու պրոցեսից փախչելը:
Փաշինյանն Արցախը հռչակելով Ադրբեջան` հանձնել է ոչ միայն տարածքը, այլ այնտեղ ապրող մարդկանց, իսկ մնացածը հետևանքներ են»: