|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Հաննա» փոթորիկը ոչնչացրել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատնեշի մի մասը, որը հայտնի է որպես Թրամփի պատ: Այս մասին Twitter-ում տեղեկացրել է մեքսիկացի լրագրող Ջենարո Վիլամիլը:
Վիլամիլի տեսանյութի կադրերում երևում են մարդիկ, ովքեր հագնված են որպես աշխատողներ, իսկ ֆոնին կա մի պատ, որը շատ նման է երկրի հարավային սահմանում ամերիկյան վարչակազմի կողմից կառուցված պատին: Պատի մի մասը փլուզվում է, որն ուղեկցվում է բարձր ձայնով: Լրագրողի խոսքով՝ տեսահոլովակը նկարահանվել է Տեխասի և Մեքսիկայի Թամաուլիպաս նահանգի սահմանին:
ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության ծառայության ներկայացուցիչները մեկնաբանել են տարածված տեղեկությունը: The Caller Times-ը հայտնում է, որ նրանք կասկածի տակ են դրել տեսանյութի հավաստիությունը. նրանք նշել են, որ այն նկարահանվել է օրվա ընթացքում, իսկ փոթորիկը հարվածել է Տեխասին գիշերը: