կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-30 13:50
Աշխարհ

Ֆիլիպինների կործանարար փոթորիկը կհասնի Վիետնամ

Ֆիլիպինների կործանարար փոթորիկը կհասնի Վիետնամ

Վիետնամի հյուսիսային ծովափնյա բնակավայրերից տարհանվել է մոտ 300 հազար բնակիչ` սպասվող արեւադարձային Nock-ten փոթորիկի պատճառով: Ֆիլիպիններում Nock-ten-ի հետեւանքով 41 մարդ է զոհվել, իսկ 26 հոգի անհետ կորած է համարվում:

Associated Press-ը հաղորդում է, որ Նգե Ան նահանգի արտակարգ իրավիճակների հարցերով պատասխանատուն ասել է, թե քիչ առաջ տեղի իշխանությունները սկսել են մոտ 13.5 հազար բնակչության տարհանումը, նույն պահին ավելի քան 30 հազար մարդ արդեն տարհանվել է հարեւան Տանխ Խոա նահանգում:

Կանխատեսվում է, որ փոթորիկը Վիետնամին հասնելու է շաբաթ երեկոյան, քամու արագությունը լինելու է ժամում 102 կմ: