Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների և խտրականության փաստին։
«Ինչպես գիտեք, այդ ամենը շարունակվում է ավելի քան մեկ շաբաթ: Մարդիկ զգացել են իրենց արտահայտությունների և վարքի անպատժելիությունը, և պահը բաց է թողնվել. զանգվածային բախումներ են սկսվել: Այժմ իրավիճակով զբաղվում է և՛ նախագահի վարչակազմը, և՛ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, և՛ արտգործախարար Սերգեյ Լավրովը։ Նա հանդիպել է համայնքների հետ», - ասել է Աբրահամյանը:
Նրա դիտարկմամբ՝ նույնիսկ 90-ականների ռազմական հակամարտության թեժ պահին նման ագրեսիա չի եղել: Ներկայիս հակամարտությունը արհեստածին է, այն խթանում են անպատասխանատու և ագրեսիվ հայտարարությունները: Իսկ տեսանյութերի տարածումն է՛լ ավելի է սրում իրավիճակը:
«Իշխանությունները պետք է կոշտ արձագանքեն ապակայունացման նմանատիպ փորձերին: Մենք երեք բան ենք ուզում`նախ՝ կայունացում, երկրորդ՝ նման իրավիճակներն ապագայում կանխող իրավական մեխանիզմների մշակում: Իշխանությունները պետք է խիստ արձագանքեն նման երևույթներին: Երրորդ՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն», - նշել է Աբրահամյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հայերի միությունն իր կողմից ևս աշխատանքներ է տանում՝ հավաքել է մտավորականությանը, երիտասարդությանը, բացատրել նրանց, որ հարցը պետք է հանգիստ լուծել:
«Ո՞ւր է այդ դեպքում Ադրբեջանը: Ինչո՞ւ հանդես չի գալիս հայտարարություններով կապված նրա հետ, որ ագրեսիան անթույլատրելի է»,-նշել է Աբրահամյանը: