Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման փաստին: Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղում հակամարտության սրումը «հանգեցրեց տխուր հետեւանքների»:
«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում դեպքի կապակցությամբ, ցավակցում ենք մահացած անձնակազմի ընտանիքին և հարազատներին: Մենք կսպասենք հետաքննության արդյունքներին, թե որտեղից էլ արձակվել է կրակոցը», - նշել է ՀԱՊԿ մամլո խոսնակը և հիշեցրել, որ ՀԱՊԿ-ը մի քանի անգամ հակամարտող կողմերին հրադադարի է կանչել:
Այսօր երեկոյան, Հայ-ադրբեջանական սահմանում, Երասխից քիչ հեռու խփվել էր Հայաստանում տեղակայաված Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ուղղաթիռը։ Ուղղաթիռը հարձակման է ենթարկվել Նախիջեւանի կողմից, եւ ընկել Երասխի խաչմերուկը շուրջ երկու կլիոմետր անդին։ ՀՀ ԱԻՆ-ը հաղորդել էր, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Ավելի ուշ Ադրբեջանն արդեն պաշտոնապես հաստատել է, որ իր զինված ուժերն են խոցել ռուսական Մի-24-ը: դրբեջանի արտգործնախարարությունը, տարածած հայտարարությամբ, փորձել է արդարանալ՝ նշելով, որ ուղղաթիռը շատ մոտ է եղել հայ-ադրբեջանական սահմանին, թռիչքի ժամանակ մութն արդեն ընկած է եղել, ուղղաթիռը ցածր բարձրության վրա էր ու հակաօդային պաշտպանության ռադարներից դուրս: