Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանությունն արձագանքել է «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի կողմից ականատեսների ներկայությամբ շան վրա կրակելու փաստին:
Ըստ Yerkir.am-ի՝ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը, ժամը 13.15-ի սահմաններում, նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել:
Կատարվում է հետաքննություն:
Հիշյալ դեպքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա իրականացվում են ստուգողական համապատասխան աշխատանքներ»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Դինգո թիմ» ՀԿ-ից ահազանգ էր ներկայացվել, որի համաձայն՝ «Դեկտեմբերի 1-ին, 4 ականատեսի աչքի առաջ Դիլիջանի «Գետափ»-ում կրակել են այնտեղ բնակվող շանը: Ահա թե ինչ է գրում ականատես Արփի Թագոյանը. «Քիչ առաջ Դիլիջանում Գետափ ռեստորանի տարածքում, որտեղ նստել էինք խաշ ուտելու իիենց առանձին քոթեջում....լսեցինք կրակոց ու շան կաղկանձ.. խեղճս մի կերպ փախավ մտավ առաջին պատահած մեքենայի տակ.. հետևից մի խումբ տղամարդիկ տիրի հրացանով վազեցին ու կրակեցին.. մենք էդ առաջին կրակոցից վազեինք դուրս, ամուսինս գոռաց հետևներից, որ ինչ են անում, որ կանգ առնեն. Բայց հնչեց երկրորդ կրակոցը. Ես ինչքան կոկորդումս ուժ ունեի գոռգոռոցս քցեցի, շատ հուզված էի..
Ականատեսները ահազանգել են ոստիկանություն: Սակայն սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը տալիս է պատասխան, որ օրենքը դեռ ուժի մեջ չէ: Հարգելի Նաիրա Զոհրաբյան, խնդրում ենք այստեղ տվեք հստակ ինֆորմացիա արդյոք օրենքը գործում է այս պահին թե ոչ, քանի որ արդեն 3-րդ անգամն է, որ առնչվում ենք նման խնդրի հետ:
Նշենք, որ ռեստորանի սեփականատերը՝ Աղաջանյան Սուրիկը, ով ըստ ականատեսի, կրակել է շան վրա, նաև Դիլիջանի Ազգային Պարկի տնօրենն է:
Խնդրում ենք հնարավորինս տարածել գրառումը!
Թարմացում: քիչ առաջ խոսեցինք Դիլիջանի ոստիկանության պետի տեղակալ Գևորգյանի հետ և ստացանք մի ֆանտաստիկ պատասխան. «հա դե եթե իրա սեփական անասուննա եղել, ինչ կա դրա մեջ»:
ՆՇԵՆՔ, որ անկախ նրանից կենդանին սեփական է թե պետական, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը արգելվում է օրենքով և նախատեսում համապատասխան պատիժ և օրենքի մեջ որևէ կերպ չի մասնավորեցվում կենդանու սեփական կամ ոչ սեփական լինելը»:
Ավելի ուշ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենն անդրադարձել էր թեմային ու տեղեկացրել, որ շունն իրեն է պատկանում:Նա խոստավոնաել էր, որ շան վրա ինքն է կրակել:
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա մասնավորապես նշել էր.«Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել ենք», ու հավելել. ««Բա ի՞նչ անենք, թողենք էրեխեքին ուտի… էս 3-4 օր ա կատաղած էր, աֆիցանտի վրա էր հարձակվում, ժողովրդի բանի, էլ բան չէինք կարա անեինք, պտի թողեինք մարդ կծեր, հենա միանգամից ասինք… ինքն էլ կիրակի օր ա: Այո,՛ լրիվ օրինական որսորդական զենքով: Էս 3 օր ա հարձակվել ա սրա-նրա վրա, գժված շուն ա, արդեն կատաղած, միակ վարիանտն էն էր, որ դրան պտի շուտ բան արվեր… պտի գար մեկի էրեխուն կծեր, ինքն էլ կատաղած շուն ա, ուրիշ էլ վարիանտ չկար դրան: Էսօր նորից հարձակվել էր սեղան հավաքողի վրա, կծել չի հասցրել, միանգամից սինիով խփել ա, դե կատաղած շուն ա, դրան պետք ա չեզոքացնել, հասարակական սննդի վայր ա, ուրիշ բան չկար ըտեղ էլի: Էս մի տարուց ավել ա պահում եմ:Էսօր եթե մեկի էրեխուն կծեր, մենք դրա տակից դուրս կգայի՞նք, միանգամից էդ եզրակացությանը եկա… կարայի ես էդ նույնը կատարեի ուշ ժամի, որ ոչ մեկ չտենար, բայց էդ պահն էր, որ ասեց մատուցողը՝ «շեֆ, էլ չեմ կարողանում»… էլ ուրիշ բան չկար, դրան պտի վերացնես…»: