Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարել Հադրութի շրջանի Ուղտաձորի ենթաշրջան, հետևել 7 համայքներ ընդգրկող ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ երկարությամբ Ծակուռի-Ակնաղբյուր ճանապարհահատվածի հողաշինական աշխատանքների ընթացքին, որին կհաջորդի ասֆալտապատումը:
Ծանոթացել է ենթաշրջանում պետական և բարեգործական միջոցներով իրականացվող ծրագրերին, իսկ Ուղտաձորում ենթաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել: