|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նաջմեդդին Սադիգովը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել և Մոսկվայում սրտի բաց վիրահատության ենթարկվել. հայտնել է Ադրբեջանի ՊՆ–ն՝ APA գործակալության հարցմանն ի պատասխան՝ հավելելով, որ այս պահին Սադիգովը զինվորական ծառայության մեջ չէ։
Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրերին տեղեկություն էր տարածվել, որ Սադիգովին հեռացրել են ԳՇ պետի պաշտոնից։ Պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո Սադիգովը չէր երևացել հանրությանը։ Պատերազմի օրերին նրա անունը հանվել էր նախարարության պաշտոնական կայքի «Կառուցվածքային ստորաբաժանում» բաժնից։ «Տեղեկատվությունն այն մասին, որ գեներալ Նաջմեդդին Սադիգովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, իրական չէ»,- հոկտեմբերին հաղորդել էր Ադրբեջանի ՊՆ-ն։
Փաստորեն, այն տեղեկությունը, որ Սադիգովին պաշտոնից հեռացնելը եղել է Թուրքիայի պահանջը, համապատասխանում է իրականությանը։ Սադիգովը թեև վերապատրաստում է անցել Թուրքիայում, այնուամենայնիվ, համարվում է երկրի զինվորականության ռուսամետ պաշտոնյաներից մեկը, իսկ Թուրքիան Ադրբեջանից պահանջել է իրականացնել «ռուսամետ» զինվորականների՝ ԶՈՒ–ից հեռացման գործընթաց, որը մինչ օրս էլ իրականացվում է։