Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել իր «անձնական օգտագործման» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, քանզի այս վիճակի տուժողներից մեկն էլ ՀՀ կառավարությունն է։
Պարապուրդի մատնված, դե-ֆակտո խոր ճգնաժամ ապրող ՍԴ-ն չի կարողանում վավերացնել պետության համար կարեւորագուն միջազգային պայմանագրերն ու փաստաթղթերը, ինչն էլ իր հերթին լուրջ ազդեցություն է թողնում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայաստանյան տնտեսության վրա։
Դեռ մեկ տարի առաջ իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը, որը այդ մեկ տարին առանց աչքը թարթելու բավականին բարձր աշխատավարձ է ստացել, գտնվում է ֆրուստրացիոն վիճակում, որովհետեւ հասկանում է, որ այդ․․․ ինքը չէ։ ՍԴ նախագահ ինքն այդպես էլ չի դառնա, իրեն չեն վստահում, որովհետեւ այսօր ՍԴ-ում տիրող խոր ճգնաժամի եւ ընդհանուր դատական համակարգում ստեղծված վիճակի բուն մեղավորն ու պատասխանատուն ինքն է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում