կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-01 09:18
Առանց Կատեգորիա

Հովհաննես Քոչարյանին ոչ թե հեռացրել են, այլ վերևների հետ ծանր խոսակցություն է եղել. «Իրատես»

Հովհաննես Քոչարյանին ոչ թե հեռացրել են, այլ վերևների հետ ծանր խոսակցություն է եղել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԼՀԿ-ի «պասով» իշխանությանը ձեռնտու օրենքը, որով ԱԱԾ-ի եւ ոստիկանության ղեկավար կարող է լինել 25 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացի, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել այդ երկու կառույցներում։

Սակայն եւ՛ ոստիկանները, եւ՛ ԱԱԾ-ականները գերադասում են լուռ մնալ, քանի որ գիտեն «գլխի գալիքը»։ ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկությունը բոլորի աչքի առաջ է։

Ի դեպ, ինչպես մեզ տեղեկացրին, Քոչարյանին ոչ թե հեռացրել են, այլ վերեւների հետ ծանր խոսակցություն է եղել, որից հետո Քոչարյանն ինքնակամ որոշել է հեռանալ համակարգից։ Նրան համարում էին ոստիկանության «ծանր հրետանին», որը կարողանում էր համակարգի ողջ «ուղեղային կենտրոնը» առաջ տանել, ԱԺ-ում ոստիկանությանն առնչվող բոլոր օրենքների բացերը ցուցանել ու մշակել։

«Այսպիսի կադրերը շատ չեն, նրանց վրա պիտի դողալ»,- փաստում են համակարգի ներկայացուցիչները, հավելելով, որ կորցնողը Քոչարյանը չէ, քանի որ նա մասնավոր հատվածում ավելի բարձր կվարձատրվի, քանի որ միշտ պահանջված մասնագետ է։

Հարցին, թե որքան ժամանակ են պատրաստվում ոստիկանությունն առանց ոստիկանապետի թողնելու, մեր աղբյուրը դժվարացավ ասել, սակայն փաստեց, որ անկախ օրենքից ու որոշումներից, ոստիկանապետը պիտի լինի համակարգի մարդ, այլապես կտապալվեն աշխատանքները։

Նույն աղբյուրի պնդմամբ, մեծ է հավանականությունը, որ ոստիկանապետի այսօրվա ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն էլ ոստիկանապետ նշանակվի, քանի որ նրա աշխատանքից վերեւներն առայժմ գոհ են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։