Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում ուժերի արտապլանային լայնամասշտաբ ստուգման մասին, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի մասնակցությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զանգահարեց իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուին: Բաքվում նկատել էին, որ ռուսաստանյան զորավարժությունները համընկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ, այստեղից էլ հարց էր ծագել` ի՞նչ է դա նշանակում. ըստ Yerkir.am-ի` Regnum-ում գրում է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Շոյգուն Հասանովին վստահեցրել էր, որ միջոցառումը պլանային է և ոչ մի կերպ կապված չէ երկու պետությունների սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ, Haqqin.az-ն էլ ծտապել էր գրել, որ «այդպիսով Մոսկվան ոչ երկիմաստորեն հասկացնում է, որ չի պատրաստվում միջամտել հակամարտությանը որևէ կողմից»:
«Ակնհայտ է նաև բազմաքայլ ինտրիգ. հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններին առաջինը սուր կերպով արձագանքեց Թուրքիան` հայտարարելով Ադրբեջանին աջակցելու պատրաստակամության մասին: Համապատասխանաբար, Հայաստանը, մատնանշելով, որ այս անգամ ռազմական գործողությունները տեղի են ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և միջպետական բնույթ ունեն, պահանջեց, որ իրադարձությունների ընթացքին միջամտի ՀԱՊԿ-ը: Կազմակերպւթյան քարտուղարությունը որոշեց արտակարգ խորհրդակցություն անցկացնել, բայց մի քանի ժամ անց գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը չեղարկեց այն, իսկ մեկ օր անց ընդհանուր բնույթի հայտարարություն արվեց` երկու կողմերին ուղղված` զսպավածություն ցուցաբերելու կոչով»,- իրադարձությունների ընթացքն է ներկայացնում Տարասովը և հարց տալիս` բայց ինչո՞ւ նման պահանջով հանդես չեկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Նա, օբյեկտիվորեն Ադրբեջանին հրահրելով հակամարտության սրման, չէր կարող չհասկանալ, որ տարածաշրջանում կան Ռուսաստանի շահեր, որի հետ Անկարան համագործակցում է Սիրիայում»,- գրում է վերլուծաբանը:
Ըստ նրա` փոխադարձ կապերի հետաքրքիր շղթա է ստացվում` Էրդողան (հայտարարել է հակամարտությանը մասնակցելու պատրաստակամության մասին) - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան (այնպիսի իրավիճակում է, որ ստիպված է դիմել Ռուսաստանի աջակցությանը) - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև (մեղադրում է Հայաստանին ագրեսիայի մեջ): Ըստ տրամաբանության` դա Էրդողանին կապի է դուրս բերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անդրկովկասյան ուղղությունում, բայց այդ քայլը արգելափակում է Ալիևը, որը շնորհակալություն է հայտնում Անկարային աջակցության համար, բայց ձեռնպահ է մնում Թուրքիային հրավիրել` միջամտելու իրավիճակին: Եթե նա հակառակն աներ, ըստ Տարասովի, դա կտրուկ կփոխեր քաղաքական ու ռազմական ուժերի բաշխումն Անդրկովկասում, ինչն էլ «ղարաբաղյան խարույկը» հսկայական հրդեհի կվերածեր` Թուրքիայի մասնակցությամբ, որը, բացի Սիրիայից ու Լիբիայից, կխցկվեր երրորդ զինված հակամարտության մեջ:
«Ալիևը վճռականություն չունեցավ նման քայլ անելու, իսկ Փաշինյանի գործողությունները արգելափակվեցին, բայց, ինչպես գրում է իսպանական El País թերթը, «Անդրկովկասում ջրի երես դուրս եկավ Ռուսաստանի ու Թուրքիայի շահերի հակամարտությունը, և այդ համատեքստում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները բարդ տարածաշրջանային բազմաքայլության պատճառով միայն հեռանում են»:
Ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս քվոյի պահպանման պարագայում այդ հակամարտությունը դեռևս շատ տասնամյակներ կտևի: Թուրքիան կձգտի շարունակել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա, Ռուսաստանը` Հայաստանի: Պարզ չէ, թե ինչով ամենը կավարտվի` հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությանը կա՛մ ինքն իրեն կմարի, կա՛մ կշարունակի մարմրել: Տարածաշրջանում Մոսկվայի ավելի ակտիվ գործողությունների համար դեռ ժամանակը չէ:
Այդ կապակցությամբ նախատեսվող «Կավկազ- 2020» զորվարժություններն, անշուշտ, կարևոր տեղային անդրկովկասյան քաղաքական ու ռազմական իրադարձություն են: Ռուսաստանը չձգտի կիրառել իր բոլոր հնարավորությունները այնքանով, որքանով կթույլատրի իրավիճակը, Կովկասից մինչև Սև ծով, հնարավոր է` նույնիսկ Միջերկրական ծով: Նպատակը տեղային իրավիճակներում, որոնք կարող են ծագել ինքնաբերաբար կամ ցանկացած պահի հրահրվել արտաքին խաղացողների կողմից, գործողությունների մշակումն է: Ավելի լայն համատեքստում խոսքը Մոսկվայի` իր հնարավորությունների ցուցադրման մասին է` ոչ միայն Թուրքիային, այլ նաև տարածաշրջանի այլ ոչ բարեկամական քաղաքական կամ ռազմականացված ուժերին»,-եզրափակում է Տարասովը: