|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլի և մյուսների պատկերացրած Եկեղեցու «նորոգումը» ճիշտ այնպիսին է, ինչպես «նորոգվեց» ՀՀ Նախագահի առանց այն էլ թույլ ինստիտուտը։
Նախագահի աթոռին բազմեց մեկը, ով չունի լայն հասարակության աջակցությունը և ընկալվում է բացառապես որպես «Նիկոլի մոտ նախագահ աշխատող» ում միակ պարտավորությունը Նիկոլի թղթերը ստորագրելն է։
Ճիշտ այդպիսին է լինելու նաև իրենց «նորոգած» Եկեղեցին, եթե Աստված մի արասցե, նրանց մոտ դա հաջողի։ Հայոց Հայրապետ, ով ի տես ամենքին կօրհնի իշխանության ամեն գործողություն, անկախ դրա բովանդակությունից։
Սա՛ է պետք Նիկոլին, ու նայեք ՀՀ նախագահականում նստած մարդուն ու պատկերացրեք թե ինչ ապագա է սպասվում նաև Եկեղեցուն»։