|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Այսօր «Սրբազան պայքարի» անդամ, 18 Արդարների գործով անցնող Մովսես Շարբաթյանի ծննդյան օրն է։ Նրան ճանաչող ծանոթ ու անծանոթ մարդիկ Մովսեսի մասին խոսելիս, առաջին հերթին, հատկանշում են նրա բարձր որակները՝ ազնիվ է, նվիրվող, առաքինի, հայրենասեր։
Օրեր առաջ Մովսեսի կալանքը երկարացվեց 3 ամսով,և նույնիսկ դատարանի ճնշող պատերից ներս Մովսեսն իր չհանձնվող տեսակով է առանձնանում ՝ ցույց տալով, որ հավատարիմ է իր գաղափարներին ու հայրենիքին նվիրյալ լինելու տեսակին։ Մովսես Շարբաթյանը մեկն է Սրբազան պայքարի անդամներից, որոնք դարձել են ազնիվ պայքարի խորհրդանիշ։
Վստահ կարելի ասել, որ Մովսես Շարբաթյանի տարեդարձը ոչ միայն տոնական առիթ է, այլև հիշեցում այն մասին, որ արդարությունը, միևնույն է, ազատագրվելու է բանտային կապանքներից և կրկին իր լույսն է տարածելու՝ Հայրենիքի փրկության ավետիսով։
Ծնունդդ շնորհավոր, Մովսես։
Քեզ տոկունություն, ոգեղեն ուժ և շուտափույթ վերադարձ ազատ կյանք։


