կարևոր
259 դիտում, 45 րոպե առաջ - 2025-11-28 21:49
Տարածաշրջան

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում

Թբիլիսիում բողոքի ակցիա է ընթանում։ Մասնակիցներն այս պահին երթով շարժվում են դեպի Ռուսթավելի պողոտա, հաղորդում է Грузия Online-ը։

Նրանք սկզբում հավաքվել են Թբիլիսիի պետական ​​համալսարանի մոտ և Կոստավա փողոցում։

Ըստ ցուցարարների՝ բողոքի ակցիան կապված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի 2024 թվականի նոյեմբերի 28-ի հայտարարության հետ։

Մասնակիցները ձեռքերում տարբեր ցուցապաստառներ են պահում, ինչպես նաև Վրաստանի և Եվրամիության դրոշներ։

Բողոքի ակցիային ներկա են նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ինչպես նշել է «Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան, վրաց ժողովուրդը անպայման կշարունակի եվրոպական ինտեգրման ուղին և այն մինչև վերջնական հաղթանակ կհասցնի։

«Ուղիղ մեկ տարի առաջ Իվանիշվիլին հստակ հայտարարեց այն, ինչ ես անձամբ գիտեմ 2012 թվականից. նրա ռեժիմի օրոք Վրաստանը եվրոպական ապագա չի ունենա։ Նա բացահայտորեն խաթարեց Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը, որը սերունդներ շարունակ մեր ժողովրդի, մեր երկրի պատմական ընտրությունն է եղել։ Վրաց ժողովուրդը, անշուշտ, կշարունակի այդ ուղին և կտանի այն դեպի վերջնական հաղթանակ, երբ Վրաստանը դառնա Եվրամիության արժանի անդամ։ Ես խորապես համոզված եմ դրանում։

Դրա մասին է վկայում, ի թիվս այլ բաների, այն փաստը, որ անցած տարվա ընթացքում ժողովուրդը չի հոգնել, չի հանձնվել կամ չի համակարպվել Իվանիշվիլիի պարտադրած իրականությանը. այն երկրի իրականությանը, որն ունի եվրոպական ապագա, ապագա ազատ, քաղաքակիրթ աշխարհում, այլ կախված է Ռուսաստանից, Ռուսաստանի «հետնաբակի» կարգավիճակով, ձախողված, անհաջողակ երկիր, որը կառավարում է միայն սեփական հարստությունը կուտակելով զբաղված հանցագործների ավազակախումբը»,- հայտարարել է Թինա Բոկուչավան։