ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են գրեթե 140 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 136 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,-ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 46 ԱԹՍ խոցվել է Ռոստովի մարզի տարածքում, 30-ը՝ Սարատովի մարզի, 29-ը՝ Ղրիմի Հանրապետության, 12-ը՝ Սև ծովի ջրատարածքի, 6-ը՝ Բրյանսկի մարզի, 5-ը՝ Վոլգոգրադի մարզի, 2-ը՝ Վորոնեժի մարզի, 2-ը՝ Մոսկվայի շրջանի տարածքներում, 2-ը՝ Ազովի ծովի ջրատարածքում, մեկական՝ Կուրսկի մարզի և Կալուգայի մարզի տարածքներում։