|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Մենք մեր որդիական սերն ու հարգանքն ենք արտահայտում Վեհափառ Հայրապետին, մեր աջակցությունն ենք ցուցաբերում մեր բարեպաշտ հավատացյալ ժողովրդին և ուզում ենք, որ մեր Վեհափառ Հայրապետը ողորմած վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, նաև սուտ խոստումների զոհ են դարձել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
«Կխնդրենք, որ Վեհափառ Հայրապետը հնարավորինս ներողամիտ լինի իրենց նկատմամբ, և նաև այնպիսի որոշում կայացնի, որը կբավարարի հավատացյալ ժողովրդին։
Ես նույնիսկ չեմ հմարում, որ դա իրենց ազատ կամարտահայտությունն է եղել։ Ես կարծում եմ՝ իրենք դա արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման ճնշման տակ։ Որովհետեւ երբ վարչապետը քննադատում էր եկեղեցականներին, այն բոլոր բաների մասին էր ասում, որոնք ունեն վերահիշյալ արքեպիսկոպոսները և եպիսկոպոսները»,–ասաց նա։
Հոգեւոր հովիվը նկատեց, որ այն, որ նրանք առանց կաթողիկոսի գիտության հանդիպման են գնացել վարչապետի հետ, դա արդեն իսկ ապօրինություն է, նրանք այդ իրավունքը չունեին։ Նա առանց անուն տալու, նշեց, որ այդ հանդիպմանը մասնակցածները ևս խախտել են կուսակրոնության ուխտը։
«Նախկինում էլ նրանք այդ խնդիրը ունեցել են։ Վարչապետի կողմից հայտարարությունները այն վատ եկեղեցականների մասին, որոնց մասին ինքն ասում էր, հենց իր շուրջն էին հավաքվել։ Այդ հանդիպումով, վարչապետն ինչ–որ առումով մաքրեց եկեղեցին այնմ արդկանցից, որոնք իրենց կարգին համաձայն չեն։
Եթե իրենք զղջան, կարծում եմ՝ Վեհափառ Հայրապետը կարող է նաև ներողամիտ լինել։ Եթե ես լինեի Վեհափառ Հայրապետը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանները դեռ երեկ կարգալույծ կհռչակվեին ու այս կիրակի վեց նոր եպիսկոպոսներ կօծեի։
Բայց, փառք Տիրոջը, որ ես չեմ Վեհափառ Հայրապետը, Վեհափառ Հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց ու երկայնամիտ անձնավորություն է, կարծում եմ՝ իրենցից ոմանց նկատմամբ ներողամիտ կլինի, եթե զղջան»,- նշեց Տեր Վրթանեսը։
Մանրամասն՝ տեսանյութում: