|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
MakaryanNews-ը գրում է․ «MakaryanNews-ի տեղեկություններով` մի քանի օր առաջ Վարդենիսի տարածքում երկու պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա: Մեզ պատմեցին, որ նրանք ինքնակամ լքել են ծառայության վայրը, այսպես ասամ` «սամավոլկա» են դուրս եկել, որ գնան մոտակա լճակը` ձկնորսության: Հենց այդտեղ էլ, մեր կողմից վերահսկվող, բայց դեռևս չականազերծված տարածքով անցնելիս կանգնել են ականի վրա ու պայթյունից վիրավորվել: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: MakaryanNews-ին ասացին` նրանցից մեկի ոտնաթաթն են ամպուտացրել, իսկ մյուսը թեթև վնասվածքներ է ստացել: Ուշագրավ է, որ դեպքից արդեն 3-4 օր է անցել, սակայն Պաշտպանության նախարարությունից այս մասին որևէ հաղորդագրություն չեն տարածել:
Թեպետ, MakaryanNews-ի հարցմանն ի պատասխան` հաստատեցին տեղեկությունը. «Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները, հավելեմ նաև, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»»։