Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Դուք չեք հավատա, բայց իշխանական ֆեյքերը, БТР-ները ու Ճ կլաս պրոպագանդիստներն անգամ այս իրավիճակում կրկին սեւեռվեցին ոչ թե Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմի, այլ իրենց ներքին օրակարգերի վրա։
Ի՜նչ լավ է, որ Հայաստանի 30 տարվա անկախության ամենամեծ ձեռքբերումը՝ հաղթանակած Հայոց բանակը, իր տեղում է։
Կրկին, փառք քեզ, Հայ Զինվոր, Հայ Սպա, Հայ Գեներալ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ադբբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու երկու փորձ էր կատարել: Հակառակորդը ունի 3 զոհ եւ վիրավորներ, հայկական կողմը կորուստներ չունի:
Ադրբեջանական կողմը երեկոյան Տավուշի ուղղությամբ հրետակոծություն է վերսկսել՝ օգտագործելով 82 մմ ականանետներ եւ տանկ։